Ղազախստանում անկարգությունների մասնակիցները կազմակերպված են գործել և օգտագործել են ռադիոկապի միջոցներ: Այս մասին հայտնել է Ղազախստանի ներքին գործերի նախարար Էրլան Թուրգումբաևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ցուցարարները շատ լավ զինված և կազմակերպված էին: Միևնույն ժամանակ, նրանք ամենուր ցուցադրում էին մասնագիտական հմտություններ: Նրանց գործողություններում կար կարգապահություն և կազմակերպվածություն», – ասել է Թուրգումբաևը:
Նրա խոսքով՝ ցուցարարներն իրենց գործողությունները համակարգելու համար օգտագործել են ռադիոկայաններ։
Հիշեցնենք, որ Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվեցին 2022 թվականի սկզբին, երբ երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ արտահայտվեցին հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը: Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվեցին այլ քաղաքներում, այդ թվում՝ Ալմա-Աթայում, որտեղ ցուցարարները սկսվեցին թալանել խանութները և հարձակվել պետական հաստատությունների վրա: Ի պատասխան՝ իշխանությունները մինչև հունվարի 19-ը արտակարգ դրություն հայտարարեց ամբողջ երկրում և հակաահաբեկչական գործողություն սկսեց։
Հունվարի 5-ի առավոտյան Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը արձակեց կառավարությունը և դարձավ Անվտանգության խորհրդի ղեկավար։ Իր գլխավորությամբ Անվտանգության խորհրդի առաջին նիստում Տոկաևը Ղազախստանում ստեղծված իրավիճակը որակեց որպես պետության ամբողջականությունը խաթարող և ասաց, որ ՀԱՊԿ-ից օգնություն է խնդրել «ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար»։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում ցույցերի ընթացքում տուժել է մոտ 1000 մարդ։ Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ զոհվել է անվտանգության 18 աշխատակից։