Շարունակելով հրապարակել պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրերը՝ Իրավաբան․net-ը ներկայացնում է Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հայտարարագիրը։
Նա 2018 թվականի հունիսի 1-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 3-ը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը։ Այդ պաշտոնը ստանձնելիս Սաղաթելյանը հայտարարագրել է․
- 2 բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում,
- 8 հողամաս,
- մեքենա՝ JEEP GRAND CHEROKEE 4.0 I LIMITED,
- մեքենա՝ JEEP GRAND CHEROKEE 4.0 I LAREDO,
- մեքենա՝ RANGE ROVER SPORT 5.0,
- Array – արժեթղթեր / այլ ներդրումներ` 50․000 դրամ,
- տրված փոխառություն՝ 50․000 դոլար,
- 15,000 եվրո,
- 45,000 դոլար,
- 18,500,000 դրամ,
- 1,262,000 դրամ՝ ստացված աշխատավարձից և տրված փոխառություններից ստացված տոկոսագումարից։
Պաշտոնը դադարեցնելիս՝ նորից 2018 թվականին, Սաղաթելյանի հայտարարգրից պարզ է դառնում, որ նրա մեքենաներից մեկը՝ JEEP GRAND CHEROKEE 4.0 I LIMITED, այլևս նրան չի պատկանում, դրամական միջոցները նվազել են 500․000 դրամի չափով, իսկ եկամուտները պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ հասել են 3,382,663 դրամի՝ որոնց աղբյուրին ավելացել է ևս մեկ աշխատավայր։
2021 թվականին՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը ստանձնելիս Իշխան Սաղաթելյանը հայտարարագրել է․
- բնակարան՝ միանձնյա սեփականությամբ, Երևանի Արաբկիր վարչական շրջանում, գնված 2008 թվականին,
- բնակարան՝ բաժնային սեփականությամբ՝ 50 տոկոս, Երևանի Կենտրոն վարչական շրջանում, գնված 2017 թվականին,
- 8 հողամաս՝ համատեղ սափականությամբ, որոնցից 7-ը գնվել է 2002 թվականին, մեկը՝ 2003 թվականին․ դրանք բոլորն էլ Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքում են, որտեղից ծնունդով Սաղաթելյանն է,
- Range Rover մակնիշի ավտոմեքենա՝ 2009 թվականին թողարկված, որը գնվել է 2015 թվականին,
- «ՆԱՎԱՍԱՐ» ՍՊԸ-ին հանձնած փոխառություն՝ 5․000․000 դրամ,
- 8 միլիոն դրամ արժողությամբ մատանի, որը նվեր է ստացել 2019 թվականին,
- 28,000 եվրո,
- 92,000 դոլար,
- 56,000,000 դրամ,
- 1,182,243 դրամ և 77 դոլար եկամուտ՝ ստացված աշխատավարձից, երկու փոխառություններներից (վարկեր), բաժնետոմսի օտարումից։
Հայտարարագրում ներկայացված վարկերի և փոխառություններից, պարզ է դառնում, որ Կենտրոնում գնված բնակարանը ձեռք է բերվել հիփոթեքային վարկով, ինչի մասին նշնված է նաև նրա կնոջ հայտարարագրում։ Բացի այդ, Սաղաթելյանը ևս երկու վարկ ունի ձևակերպված։
Ըստ ներկայացված շահերի հայտարարագրի, Իշխան Սաղաթելյանի կինը երկու հյուրանոցի բաժնետեր է` ամբողջապես, ևս մի ընկերության՝ «Մասսակա» ՍՊԸ-ի 50 տոկոսի բաժնետերն է։
Լիանա Խաչատրյանը 2021 թվականին հայտարարագրել է․
- բնակարան՝ բաժնային սեփականությամբ՝ 50 տոկոս, Երևանի Կենտրոն վարչական շրջանում, գնված 2017 թվականին,
- ավտոտնակ՝ միանձնա սեփականությամբ, գնված 2018 թվականին,
- հողամաս՝ Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքում, գնված 2018 թվականին (այդ տարում Իշխան Սաղաթելյանը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը),
- TOYOTA մակնիշի ավտոմեքենա՝ 2013 թվականին թողարկված, որը գնվել է 2017 թվականին,
- 3,048,705 դրամ բանկային ավանդ,
- 4 միլիոն դրամ արժողությամբ վզնոց, որը նվեր է ստացել 2019 թվականին,
- 478,422 դրամ,
- 75,000 դոլար՝ կանխիկ,
- 22,000 եվրո՝ կանխիկ,
- 38,000,000 դրամ՝ կանխիկ,
- 506,117 դրամ եկամուտ՝ ստացված 2 աշխատավարձից։
Լուսանկարը՝ Լիանա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից