Իրավաբան.net-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սյունիքի մազպետ Սուրեն Խաչատրայնի որդու` Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ՝ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը:
Վերջիններիս պաշտպանների կողմից Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված գրավի միջնորդությունը մերժվել է: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Հիշեցնենք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ սպանությունը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 235 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, 112 հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Իրավաբան.net