Ոստիկանությունը՝ ուժեղացված ստուգումների մասին

Ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր գրառումներ են կատարում, որ ոստիկանությունը կանգնեցնում է մարզերից Երևան եկող մեքենաներն ու ստուգում։ Նշվում է նաև, որ Երևան-Էջմիածին-«Զվարթնոց» օդանավակայան ճանապարհահատվածում ևս բազմաթիվ ոստիկաններ կան, որոնք ստուգում են իրականացնում, ինչի հետևանքով փողոցներում խցանումներ են առաջացել։

Իրավաբան․net-ը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ՝ պարզելու ինչո՞վ է պայմանավորված սա։ Վերջինս հայտնեց, որ օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում ծառայություն է իրականացվում։

Հարցին, թե Ազգային անվտանգության ծառայության հետ է իրականացվու՞մ ծառայությունը, Զարզանդ Գաբրիելյանը նշեց, որ կարող է պատասխանել միայն ոստիկանության անունից։

Նա նաև հավելեց, որ ծառայությունն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել