Իրավաբան․net-ը քաղաքացիներից ահազանգեր է ստացել Երևանի տարբեր վարչական շրջաններում չհայտարարված հոսանքազրկման դեպքերի մասին։ Նրանք նշում են, որ պարբերական հոսանքազրկումների պատճառով խաթարվում է տարբեր ընկերությունների բնականոն աշխատանքը, վնասներ են կրում նաև հոսանքի տատանումների պատճառով տեխնիկայի անսարքությունների պատճառով։
Բացի երկարատև հոսանքազրկումներից պարբերաբար գրանցվում են նաև կարճատև հոսանքազրկումներ։
Խմբագրությունը հացում է ուղարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ՝ չհայտարարված հոսանքազրկումների պատճառը իմանալու համար։
Հարցման պատասխանը ստանալու դեպքում լրացուցիչ կտեղեկացվի։