Արցախյան պատերազմում զոհված Հրանտ Չիլինգարյանը բանակ էր զորակոչվել 2019 թվականի հուլիսի 9-ին: Ծառայել է Գյումրիում, այնուհետև տեղափոխվել է Թալիշում:
«Պատերազմը, որ սկսվեց 6 օր չզանգեց: Հետո զանգեց ասաց՝ մամ ջան, ես լավ եմ ուղղակի կապ չկա, իմ մասին չմտածեք, միայն դուք լավ եղեք»,-պատմում է մայրը՝ Նվարդ Չիլինգարյանը:
Նա որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 13-ին:
«Դա իմ տղայի խոսելը չէր, շատ անտրամադիր էր, ասաց՝ մամ մի քանի օր չեմ զանգի»,-պատմում է մայրն ու ասում, որ մի քանի օրն արդեն ամիսներ է ձգվել:
Հրանտ Չիլինգարյանը ծնվել է 2001 թվականի մարտի 30-ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է հոկտեմբերի 14-ին՝ Մատաղիսում: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Մանրամասները՝ տեսանյութում