Պուտինն ընդունել է Բայդենի հրավերը՝ մասնակցելու կլիմայի հարցով գագաթնաժողովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 22-ին ելույթ կունենա կլիմայի հարցերով գագաթնաժողովին:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ Սպիտակ տանը հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միջոցառման է հրավիրել 40 համաշխարհային առաջնորդի, այդ թվում՝ ռուս գործընկերոջը: Գագաթնաժողովը Վաշինգտոնը մտադիր է կազմակերպել ապրիլի 22-23-ը՝ վիրտուալ ձևաչափով:

«Վլադիմիր Պուտինը կներկայացնի Ռուսաստանի մոտեցումները լայն միջազգային համագործակցության հաստատման համատեքստում, որն ուղղված է կլիմայի գլոբալ փոփոխության բացասական հետևանքների հաղթահարմանը»,- հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Բացի Պուտինից, գագաթնաժողովին հրավիրվել են նաև Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Հնդկաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Մեքսիկայի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և այլ երկրների ղեկավարներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել