ԱՄՆ դեսպանի արձագանքը՝ Ռուսաստանի պատասխան պատժամիջոցներին

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ասել է, որ դեսպանատունն ուսումնասիրում է Ռուսաստանի պատասխան պատժամիջոցների մասին տեղեկատվությունը և համապատասխան խորհրդակցություններ է անցկացնում Վաշինգտոնի հետ:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Մենք տեսել ենք հաղորդագրությունը, որը հրապարակված է Ռուսաստանի արտգործնախարարության կայքում և ուսումնասիրում ենք դրանում պարունակվող տեղեկատվությունը՝ խորհրդակցելով Վաշինգտոնի հետ: Մենք ոչ մի պաշտոնական դիվանագիտական ​​նամակագրություն չենք ստացել, որում մանրամասն ներկայացված են ՌԴ կառավարության գործողությունները Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության դեմ», – ասել է դեսպանը:

Հիշեցնենք, որ ըստ ՌԴ ԱԳՆ-ի, Մոսկվան արգելում է մուտքը դեպի Ռուսաստան ութ ներկա և նախկին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների և գործիչների համար, որոնք մասնակցում են հակառուսական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը, այդ թվում ՝ ԱՄՆ գլխավոր դատախազ, ՀԴԲ-ի տնօրեն, Ազգային հետախուզության տնօրեն, Ազգային անվտանգության քարտուղար և ԱՄՆ Դաշնային բանտերի բյուրոյի տնօրեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել