Լավ իմացիր, մամ, ուր էլ լինեմ՝ միշտ լավ եմ լինելու. Տիգրանն ու ընկերները երգելով են գնացել մարտի դաշտ

«Ասում էր՝ գնամ բանակ, գամ, որ իմ երազանքները, նպատակներն իրականացնեմ»,-պատմում է Արցախյան պատերազմում զոհված Տիգրան Շաշիկյանի հայրը՝ Հապետ Շաշիկյանը:

Տիգրանը բանակ է զորակոչվել 2019 թվականի հունվարի 9-ին, ծառայել է Լուսակերտի զորամասում, այնուհետև՝ որպես կրտսեր սերժանտ տեղափոխվել է Վայք, որտեղ էլ ստացել է սերժանտի կոչում:

Մորեղբոր տղան՝ Վլադիմիր Խոցանյանը պատմում է, որ Տիրգրանն իր համար և՛ ընկեր է եղել, և՛ եղբայր. «Նույնիսկ, երբ բանակում էր, էլի իմ մասին մտածում էր, բոլորի համար ժամանակ էր գտնում, բոլորի մասին մտածում էր»,-ասում է նա:

Զինակից ընկերը՝ Լևոն Փիլոյանը պատմում է, որ իրենց հոկտեմբերի 14-ին Եղեգնաձորից տարել են Արցախ՝ մասնակցելու մարտական գործողություններին. «Մենք սպասում էինք այդ օրվան, թե երբ են մեզ ասելու, որ մենք էլ ենք գնում, չգիտեինք՝ ուր ենք գնում, բայց բոլորս մեկ մարդու պես պատրաստ էինք ու գնացել ենք»,-նշում է նա:

Մոր հետ վերջին խոսակցության ժամանակ Տիգրանն ասել է՝ լավ իմացիր, մամ, ես ուր էլ լինեմ՝ միշտ լավ եմ լինելու: Ընկերոջ հետ էլ խոսելիս ասել է, որ մարտի դաշտում իրավիճակը լավ չէ, բայց ինքը շատ լավ է:

Տիգրան Շաշիկյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 15-ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 15-ին:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել