«Բանակ գնալուց շատ անհանգիստ էր, տխուր չէր, ուղղակի անհանգիստ էր: 6 ամիս ծառայեց Հոկտեմբերյանի զորամասում, կրտսեր սերժանտով զորակոչվեց Կուբաթլու: Եղել է տանկի հրամանատար»,-ասում է արցախյան պատերազմում զոհված Արամ Պողոսյանի մայրը՝ Կարինե Հարությունյանը:
Նրա խոսքով՝ իր որդին ծառայությունից երբեք չի բողոքել. «Ամեն ինչ հարթ գնում էր, եթե այս անիծյալ պատերազմը չլիներ»:
Արամը սեպտեմբերի 25-ից եղել է Ջրականում (Ջաբրայիլ), զանգել է հորն ու ասել, որ պատերազմ է սկսվելու: Ընտանիքում միայն հայր ու տղա են իմացել այդ մասին:
Մայրը որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 2-ին. «Ուրախ էր խոսում: Երևի իր ուժերը հավաքել էր, որ ուրախ խոսի, թե չէ ո՞նց կարող էր ուրախ խոսել մարտի դաշտից»,-նշում է նա:
Մոր խոսքով՝ որդու ծառայակից ընկերներից մեկն ասել է՝ Արամն ադամանդ էր, որից էլ երբեք, ոչ մի տեղ չի լինի:
«Երբ Արամս արդեն զոհվել էր, ես մի տետրի մեջ թուղթ գտա, գրված էր՝ ես ամեն ինչ ունեցել եմ ու ես զգում եմ, որ ինձ քիչ է մնացել ապրելու: Ես վայելել եմ կյանքը, հասել եմ այն ամենին՝ ինչին ցանկացել եմ»։
Արամ Պողոսյանը ծնվել է 1997 թվականի հոկտեմբերի 22-ին, հայրենիքի համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 5-ին:
Մանրամասները՝ տեսնյութում