Ռաֆայել Օվսեյանը բանակ է զորակոչվել 2020 թվականի հունվարի 15-ին:
«Ինչ իր հետ եմ կիսվել, ուրիշ ոչ մեկի հետ չեմ կիսվի: Շատ բաց սրտով եղբայր էր, տարբերվող»,-պատմում է Ռաֆայել Օվսեյանի քույրը՝ Միլենա Օվսեյանը:
Ռաֆայելի մոր՝ Աննա Էժդարյանի խոսքով՝ տղան շատ տխուր է եղել բանակ գնալուց առաջ: «Շատ էր ուզում արձակուրդ գալ: Սեպտեմբերի 17-ին գնացինք Ջրական, իրեն անակնկալ մատուցեցինք, 2 օր մնացինք, 3-րդ օրը թույլ չտվեցին, խառնվել էին իրար, չէինք հասկանում ինչ է կատարվում: Իրենք նախորոք գիտեին, որ կռիվ է լինելու»,-պատմում է Ռաֆայելի մայրը՝ Աննա Էժդարյանը»,-նշում է նա:
Ընկերները պատմել են, որ կռվի ժամանակ շատ է խոսել տղաների հետ, ոգևորել․ «Մինչև վերջ պետք է պայքարենք, ոչ ոք այստեղից չպետք է փախնի»,-եղել են Ռաֆայելի խոսքերը։
Նրա հայրը ցանկացել է գնալ Արցախ, որդու կողքին լինել, չի թողել՝ «Պապ տղավարի խոսք տուր, որ դու չես գա այստեղ»,-որդու ու հոր խոսակցությունը հիշում է մայրը։
«Միշտ ինձ ասում էր՝ մամ, գնամ բանակ գամ, ապերիկ ունենանք, ասում էի՝ Ռաֆո ջան, գնալու ես գաս, դու ես ամուսնանալու, երեխա ունենալու»,-ասում է մայրը: Քույրն էլ հավելում է, որ ծնողները որոշել են երեխա ունենալ, կատարել Ռաֆայելի երազանքը:
Ռաֆայել Օվսեյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 17-ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նա զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին:
Մանրամասները՝ տեսանյութում