Տուգանք՝ հարկային հսկողություն իրականացնող մարմնի աշխատակցի աշխատանքը խոչընդոտելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը լրացվել է նոր՝ 182.6 հոդվածով, որով սահմանվում են հարկային հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի աշխատանքին խոչընդոտելու համար նախատեսված տուգանքները։

Այն ուժի մեջ է մտել մարտի 18-ից։ Այսպիսով․

1. Իր լիազորությունների շրջանակում հարկային հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հանձնարարագրով կամ հարկային հսկողության հիմք համարվող այլ փաստաթղթով հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելը կամ տնտեսավարող սուբյեկտի` հարկային հսկողություն իրականացվող տարածք կամ շինություն նրա մուտք գործելն արգելելը կամ հարկային հսկողության նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ նրան չտրամադրելը կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող հարկային հսկողության ընթացքին այլ կերպ խոչընդոտելը կամ կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` 100 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ`200 հազար դրամի չափով։

2. Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 200 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 500 հազար դրամի չափով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել