Թշնամին ձևացրել է, թե վիրավոր է ու հայ, կամավորական Ռոբերտը նկատել է նռնակը, փրկել զինվորների կյանքը

Արցախյան պատերազմում զոհված Ռոբերտ Սարգսյանը կամավոր էր մեկնել պատերազմ: Ընկերների խոսքով՝ Ռոբերտը սեպտեմբերի 27-ից դիմել է ռազմաճակատ մեկնելու համար, 3 անգամ մերժել են, բայց նա շատ է պնդել և գնացել է առաջնագիծ. «Ոչ ոքի հրաժեշտ չտալով՝ մեկնեց առաջնագիծ»,- ասում է ընկերը:

«Ինչ-որ մեկը գոռացել ա՝ օգնեցեք-օգնեցեք, տղաները վազել են խրամատից այն կողմ, որտեղից որ այդ ձայները լսվել են, Ռոբը միանգամից նկատել էր, որ  ձեռքում նռնակ կա ու հայ չի ինքը, միանգամից խփել էր, փրկել էր տղերքին»,- պատմում է Ռոբերտի եղբայրը՝ Դավիթ Գասպարյանը:

Ռոբերտ Սարգսյանը ծնվել է 1992 թվականի նոյեմբերի 17-ին, զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 14-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել