Մահացել է գլխավոր դատախազի նախկին տեղակալ, փաստաբան Միքաել Բադիրյանը։
Միքաել Բադիրյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 11-ին, ժամը 18:00-ից՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հավելենք, որ Միքայել Գրիգորի Բադիրյանը ծնվել է 1944 թ.-ին, Իջևանի շրջ․, Վազաշեն գյուղում։ Նա եղել է Երևան քաղաքի դատախազը, զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը, իրավաբանական գիտությունների թեկնածու էր։
Իրավաբանների հայկական ասոցիացիան և Իրավաբան.net-ը ցավակցում են Բադիրյանի ընտանիքի անդամներին, ընկերներին ու հարազատներին։