Համապատասխան վկայականներ կտրվեն ՌԴ այն քաղաքացիներին, ովքեր կպատվաստվեն Կորոնավիրուսի դեմ. ТАСС

Ռուսաստանի Դաշնության այն քաղաքցիները, ովքեր կպատվաստվեն նոր Կորոնավիրուսային հիվանդության դեմ կստանան համապատասխան վկայկաններ հանրային ծառայությունների պորտալի իրենց անձնական հաշվում: Այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն՝ Տվեր կատարած այցի ժամանակ: Այս մասին հայտնում է  ТАСС լրատվական գործակալությունը:

«Հունվարի 1-ից դեղորայքի պիտակավորման և կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստված հիվանդների կառավարման նոր գործառույթ է գործարկվել: Անձնական հաշվում գտնվող հանրային ծառայությունների կայքում անձը, որը պատվաստվել է, կարող է ստանալ հեռավոր սերտիֆիկատ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման վկայագիր: Հունվարի 1-ից այն արդեն սկսել է ավտոմատ կերպով աշխատել», – ասել է նա:

Մուրաշկոն նշել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստված անձանց վերաբերյալ տեղեկությունները մուտքագրվում են պատվաստվածների մատյան, իսկ հանրային ծառայությունների պորտալում պատվաստումների էլեկտրոնային սերտիֆիկատը ավտոմատ կերպով տրվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել