Ընկերներն Օթարի անունից հրթիռ են ուղարկել թշնամուն․ «Ինքը ոչ զոհվել է, ոչ մահացել՝ անմահացել է»

Արցախյան պատերազմում զոհվել է ազգությամբ եզդի, ժամկետային զինծառայող Օթար Ամարյանը: Նա վերադարձել էր Ռուսաստանի Դաշնությունից, որ իր պարտքը տա հայրենիքին: 2020 թվականի հունվարի 22-ին զորակոչվել էր բանակ:

«Ինքը էդ ամեն ինչը զգում էր ու մեկ-մեկ ասում էր՝ ինձ թվում է, որ հեսա գնալու եմ, հետ չեմ վերադառնալու»,- ասում էր Օթարի եղբայրը՝ Ամեր Ամարյանը:

«Պատերազմի ժամանակ, երբ զանգում էր ու մենք տխուր էինք լինում, ինքն էր մեզ ուրախացնում, մեզ համար շատ դժվար է, չհասցրեցինք իրեն տեսնել»,- պատմում է Օթարի եղբոր կինը՝ Լեյլա Ամարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել