«Պապ, տեսար՝ ոնց դիրքը հետ բերեցինք»․․․ Սերժ Հակոբքեխվյանը հունվարի 8-ին պետք է արդեն տուն գար

Արցախյան պատերազմում զոհված Սերժ Հակոբքեխվյանը սերժանտ էր: Նա զոհվել է վիրավոր ընկերոջ կյանքը փրկելով: 

«Որ առաջին անգամ զինվորական համազգեստով տեսա իրեն, անկախ ինձանից սկսեցի արտասվել, ասաց՝ մամ մի արա տենց, դու տղու մամա ես, տղերքի մաման չի լացում, ղզիկ բաներ մի արա»,- պատմում է Սերժի մայրը՝ Արմինե Կարապետյանը:

Սերժի հայրը ցանկացել է գնալ պատերազմ, որդին ասել է՝ սա քո ավտոմատներով կռիվը չի, մի՛ արի, ես իմ մասին մտածեմ, թե՞ քո:

Սերժ Հակոբքեխվյանը ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 29-ին, զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել