«Հենց տուն հասնեմ՝ նշանվելու եմ»․ Գրիգորը մինչև վերջին շունչը կռիվ է տվել

Արցախյան պատերազմում զոհվել է Գրիգոր Դավթյանը: Գրիգորը հաստիքով խոշոր տրամաչափի գնդացրորդ էր, բանակ էր զորակոչվել 2019 թվականի հունվարի 18-ին:

«Հենց փոքրուց մեծ հայրենասիրությամբ էր լցված: Դեռ 14 տարեկան էր՝ մասնակցում էր պատանի երկրապահների խմբակին: Հարգում էր զինվորական համազգեստը, հագնում էր ու տան մեջ շարային քայլերով վեր ու վար էր անում: Ասում էր՝ մամա ջան, տղեն պետք ա ծառայի: Ես պետքա կոփվեմ, որ բանակում իմ համար դժվար չլինի»,- պատմում է Գրիգորի մայրը՝ Սուսաննա Դավթյանը:

«Գրիգորը կյանքով լեցուն էր, շատ էր սիում բույսեր, ծառ ու ծաղիկ տնկել, հիմա իր տնկած ծաղիկներն իրեն ենք տանում»,-ասում է զինվորի հորեղբոր կինը: 

Գրիգորն ընկերներին ասել էր, որ հենց տուն հասնի միանգամից նշանվելու է: Նա արդեն ընկերներին հրավիրել էր: Պատրաստվում էին մեծ հարսանիքի:

«Իր երդմանը հավատարիմ մնաց իմ բալեն, ասաց, որ եթե պետք լինի՝ իմ կյանքի գնով կպաշտպանեմ հայրենիքս»,- ասում է մայրը:

Գրիգոր Դավթյանը ծնվել է 2000 թվականի հուլիսի 15-ին, զոհվել է հոկտեմբերի 15-ին:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել