Տղաս խնդրել էր, որ իրեն հերոսի նման դիմավորենք. Աշոտ Սարդարյանը նռնակներով կանգնել է թշնամու դիմաց

Աշոտ Սարդարյանը բանակ էր զորակոչվել 2020 թվականի հունվարի 19-ին: 9 ամսվա ծառայող էր:

Արցախյան պատերազմում վիրավորում էր ստացել` ոտքն ու դեմքն էին վնասվել: Մեկ օր հիվանդանոցում անցկացնելուց հետո վերադարձել է ռազմաճակատ՝ շարունակելու իր կռիվը: Հետնահանջի հրամանից հետո ընկերներից վերցրել է նռնակները և «դիմավորել» թշնամուն:

Աշոտի մայրն ասում է, որ պատերազմի մասին ոչինչ չէր պատմում։ Խնդրել էր ընտանիքի անդամներին, որ երբ տուն գա՝ հերոսի նման դիմավորեն, իսկ ինքն էլ մոր համար բարձր կերգի պատուհանի տակ։

Աշոտ Սարդարյանը ծնվել է 2001 թվականի հուլիսի 4-ին: Փոքր տարիքից սիրել է դաշնամուր նվագել, բայց միշտ ամաչել է մարդկանց մոտ նվագել, խոստացել էր, որ բանակից գար՝ նվագելու էր։

«Վիրավորում ստանալուց հետո աչքերը բացելուն պես նայել է, որ ձեռքերը վնասված չլինեն»,-պատմում է Աշոտի մայրը՝ Հասմիկ Սարդարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել