Թուրքիայի անվտանգության ուժերը վնասազերծել են երկու ահաբեկիչների երկրի հարավ-արեւելքում գտնվող Հաթայ նահանգի Իսքենդերուն քաղաքում, հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հաթայի նահանգապետ Ռահմի Դողանը, Իսքենդերունում անվտանգության ուժերի կողմից հետապնդվող երկու ահաբեկիչներից մեկի ձերբակալման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, ահաբեկիչը վնասազերծվել է, զոհեր չկան:
«Իսքենդերունում երկու ահաբեկիչ վնասազերծվել է», – ասված է Սոյլուի հայտարարության մեջ: