Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաթայ նահանգի Իսքենդերուն քաղաքում ահաբեկչին ձերբակալելու ժամանակ, ահաբեկիչը վնասազերծվել է, զոհեր չկան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Երկու ահաբեկիչների հետապնդման ժամանակ … պայթյուն է տեղի ունեցել Իսքենդերունում: Ոչ ոք չի զոհվել: Ահաբեկիչներից մեկը վնասազերծվել է, գործողությունը շարունակվում է»,-հայտնել է նախահանգի ղեկավար Ռահմի Դողանը։