Այսօր Կառավարությունը նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումը արտերկրում շարունակելու համար 20. 500 հազ. դրամ հատկացնելու որոշման նախագիծը հաստատել է: Այն ներկայացրել էր Առողջապահության նախարարությունը:
Որպես որոշման ընդունման հիմնավորում հաշվի է առնվել նաև Պարույր Հայրիկյանի ներդրած ավանդը Հայաստանի անկախացման գործում:
Գումարը կտրամադրվի 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Հիշեցնենք, որ 2013թ. Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ մահափորձ էր կատարվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Արշավիրի Հայրիկյանի վրա:
Աղբյուրը` Իրավաբան.net