«Հետախուզում 2013» միջոցառման շրջանակներում ոստիկանությունը երեք երիտասարդի է բերման ենթարկել (տեսանյութ)

Մարտի 26-ին, ժամը 21.55-ի սահմաններում, «Հետախուզում 2013» միջոցառման շրջանակներում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայրաքաղաքի Սայաթ Նովայի պողոտայից ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով «Հյունդւսյի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայով վարչություն բերման ենթարկեցին երևանցիներ՝ 27-ամյա Վաչագան Սաֆարյանին, 26-ամյա Երվանղ Սարգսյանին ու 35-ամյա Դավիթ Մկրտչյանին։

Ոստիկանության փոխանցմամբ` խուզարկությամբ Մկրտչյանի մոտից հայտնաբերվեց արտասահմանյան արտադրության ատրճանակ՝ 7.65 մմ տրամաչափի 7 փամփուշտով լիցքավորված պահունակով։

Ընթերակաների ներկայությամբ մանրամասն զննության ենթարկվեց նաև «Հյունդայի Սոնատա» ավտոմեքենան, որտեղից հայտնաբերվեց ատրճանակ և «Վալտեր» տեսակի գաղտնի փականով դանակ։

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն։

 

Տեսանյութը` police.am

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել