Ցմահ ազատազրկումը դատապարտյալին ուղղիչ հիմնարկում անազատության մեջ պահելու ձևով հասարակությունից անժամկետ մեկուսացնելն է, որը, ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված դեպքերում, կարող է նշանակվել առանձնապես ծանր հանցագործությունների համար:
Առանձնապես ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված է առավելագույն պատիժ՝ ազատազրկում տասը տարուց ավելի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:
Ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել հանցանքը կատարելիս տասնութ տարին չլրացած անձինք, հանցանք կատարելու կամ դատավճիռ կայացնելու պահին հղի վիճակում գտնվող կանայք:
Աղբյուրը` Իրավաբան.net