Արգելվա՞ծ է արդյոք ծխախոտի գովազդը

Մեծ Բրիտանիայում 1965 թվականին արգելվեց ծխախոտային արտադրանքի գովազդը հեռուստացույցով:

Նշենք, որ նմանատիպ օրենքներ գործում են գրեթե բոլոր երկրներում` նկատի ունենալով ծխախոտի օգտագործման վնասական ազդեցությունը մարդու առողջության համար:
Հայաստանում ծխախոտի գովազդներում արգելվում է`
ա) ներշնչել, որ ծխախոտն ունի բուժական, խթանող, հանգստացնող և լարվածությունը թուլացնող հատկություններ.
բ) դրդել սպառողներին ծխախոտի լայն օգտագործմանը, բացասական գնահատական տալ չափավոր օգտագործմանը կամ չօգտագործմանը.
գ) ներկայացնել ծխախոտի մեջ նիկոտինի պարունակության բարձր աստիճանը` որպես դրական հատկություն.
դ) ներշնչել, որ ծխելն էական է բարետես կազմվածք ձեռք բերելու, հասարակական հաջողության հասնելու կամ գրավչություն ստանալու համար.

ե) նկարահանել և պատկերել 25 տարեկանից ցածր տարիք ունեցող անձանց:

Արգելվում է ծխախոտի այն գովազդը, որում չկա ծխելու վնասակարության մասին նախազգուշացնող տեղեկություն:

Ինչպես տեսնում ենք մեր օրենսդրությամբ արգելված չէ ծխախոտի գովազդը, պարզապես սահմանված են որոշակի սահմանափակումներ և նախապայմաններ, որոնք պետք է պահպանել:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել