«Խայտառակություն`տարածում ենք!»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը՝ անդրադառնալով «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասնակիցներից մեկին՝ արգելոցի տնօրենի ներկայիս պաշտոնակատար Հրաչյա Հովակիմյանին:
Նա գրել է. «Հրաչյա Հովակիմյանը, ով մոտ 100 միավոր է ստացել և սպասում է Բննախի հրամանին: Փաստորեն քննությունից առաջ, Բննախի աշխատակիցը` տիկինը, որոշում է թե որ տոմսին պետք է պատասխանի թեկնածուն ու տալիս է այդ տոմսը (չի բացառվում նաև պատասխաններն էլ հետը), այնուհետև, մասնակիցը զբաղեցնելով իր տեղը, մի հատ լավ ԿԵՆԱՑ է ասում իր թաշախուստով ու անցնում բուն թեմային: Բա վարչապետի օգնական ուսանողներին վախացնողը, զբաղեցրել է սեղանի վերին գլուխը: Հիմա ես չէ դուք, ասեք սա մրցույթ է համարվում, երբ հարցի պատասխաններն էլ թերի են»:
Հիշեցնենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար կազմակերպված մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 11 անձ՝ Վահան Արմենի Դավթյանը, Լուսինե Վանիկի Կարապետյանը, Վարանցով Մելքոնի Բարսեղյանը, Ալբերտ Դումիկի Դումիկյանը, Հայկազ Մերուժանի Կարապետյանը, Հրաչյա Պատվականի Հովակիմյանը, Գառնիկ Անդրանիկի Շաբոյանը, Վարդան Ռազմիկի Մամիկոնյանը, Պարգև Անուշավանի Ստեփանյանը, Գագիկ Շմավոնի Հակոբյանը և Արայիկ Ավետիքի Կարապետյանը:
Մրցույթի օրը 11 մասնակիցներից 4-ը չեն ներկայացել՝ Վարդան Մամիկոնյանը՝ առանց հիմնավորման, Ալբերտ Դումիկյանը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի եղել, ինչը մրցույթին մասնակցելու արգելք է հանդիսանում, Արայիկ Կարապետյանի ստաժը ղեկավար պաշտոնի համար չի բավականացրել, Վահան Դավթյանն էլ ինքնաբացարկ է հայտարարել:
Մրցույթի ժամանակ ամենաշատ միավորներ հավաքած անձինք երեքն են՝ արգելոցի տնօրենի ներկայիս պաշտոնակատար Հրաչյա Հովակիմյանը, Գառնիկ Շաբոյանը և Վարանցով Բարսեղյանը:
Մինչև մարտի 20-ը Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նրանցի մեկին կնշանակի տնօրենի պաշտոնում:
Տեսանյութը՝ econews.am-ի
Աղբյուրը՝ Իրավաբան.net