Ամերիկահայ հայտնի մոդել, դերասանուհի Քիմ Քարդաշյան-Ուեսթը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ի աջակցություն Հայաստանի։
«Հայաստանի աջակցության Հիմնադրամը դրամահավաք է նախաձեռնել Հայաստանում COVID-19-ի պատճառով տուժած փոքր բիզնեսներին օգնելու նպատակով։
Ֆինանսական օգնության հասանելիությունը ոչ միշտ է մատչելի, և այդ պատճառով բազմաթիվ փոքր, ընտանեկան ձեռնարկություններ հայտնել են, որ ստիպված են եղել մինչև 90% կրճատել արտադրությունը, ինչպես նաև աշխատանքից ազատել աշխատակիցներին։
Խնդրում ենք նվիրաբերություններ կատարեք Հայաստանի աջակցության Հիմնադրամին՝ պայքարող բիզնեսներին դրամաշնորհներ տրամադրելուն սատարելու համար:
#SupportArmenia»,-նշել է Քարդաշյանը։
Նշենք, որ նրա ֆեյսբուքյան էջն ունի ավելի քան 30 միլիոն հետևորդ։
Հավելենք, որ նրա ամուսինը՝ աշխարհահռակ ռեփեր Քանյե Ուեսթը, հայտարարել էր, որ պատրաստվում է առաջադրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում։