Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1235 հոդվածով սահմանվում են տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշի օգտագործման կանոնները խախտելու համար պատժաչափերը։
Այսպիսով․
– Անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում`5000 դրամի չափով և տուգանային միավորի կիրառում` 0.5 միավոր:
– Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 25․000 դրամի չափով և տուգանային միավորի կիրառում` 2 միավոր:
– Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը սահմանված տեղում չփակցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով։
– Ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցը այդ համարանիշերով վարելը`առաջացնում է տուգանքի նշանակում`20․000 դրամի չափով տուգանք
– Առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:
– Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 100․000 դրամի չափով։
– Ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված դեպքերում հետնապատին հաշվառման համարանիշի թվերի և տառերի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցներ վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով։
– Դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշերը ուղևորափոխադրումների իրականացման երթուղին սպասարկելու ժամկետի ավարտից հետո չվերադարձնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` կազմակերպության պաշտոնատար անձի նկատմամբ` 29․000 դրամի չափով
– Հայաստանի Հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումներ (բացառությամբ միջպետականի) իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից սպասարկվող երթուղում սպիտակ հիմնագույնի հաշվառման համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը` առաջացնում է տուգանքի նշանակում` 50․000 դրամի չափով
– Հայաստանի Հանրապետության տարածքում առանց սահմանված տեղում փակցված ներդիրի թեթև մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով։
– Դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշը այլ տրանսպորտային միջոցի վրա տեղադրելը` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:
Անընթեռնելի հաշվառման համարանիշ է այն համարանիշը, որի թեկուզ մեկ նիշը ցերեկը, պարզ եղանակին գունաթափման կամ այլ պատճառներով, բացառությամբ առնվազն մեկ նիշը փակելու դեպքերի, անշարժ տրանսպորտային միջոցի վրա տեղադրված վիճակում տեսանելի չէ 40 մետր հեռավորությունից:
Տրանսպորտային միջոցի համարանիշը համարվում է սահմանված տեղում չփակցված, եթե համարանիշն ընթեռնելի է ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած վիճակում, սակայն համարանիշը (զույգ համարանիշերի դեպքում` թեկուզ և մեկը) ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում:
Տրանսպորտային միջոցը համարվում է առանց համարանիշի, եթե այդ համարանիշը (զույգ համարանիշերի դեպքում` երկուսն էլ) ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում և ընթեռնելի չէ ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած ժամանակ:
Տրանսպորտային միջոցը զույգ հաշվառման համարանիշեր ունենալու դեպքում համարվում է մեկ հաշվառման համարանիշով, եթե համարանիշերից մեկը ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում և ընթեռնելի չէ ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած ժամանակ:
– Առանց ներդիրի, կեղծված, չգործող կամ այլ տրանսպորտային միջոցի համար տրված ներդիրով Հայաստանի Հանրապետության տարածքում թեթև մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 50․000 դրամի չափով
– Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի կողմից ներդիրն այլ անձի հանձնելը`առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100․000 դրամի չափով
– Զույգ հաշվառման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ հաշվառման համարանիշով վարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 20․000 դրամի չափով, և տուգանային միավորի կիրառում՝ երկու միավոր: