Տուգանք՝ պարտադիր բժշկական զննում չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելու կամ թույլատրելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 475 հոդվածով սահմանվում է պարտադիր բժշկական զննում չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելը կամ թույլատրելու դեպքում նախատեսվող տուգանքները։

Այսպիսով, պարտադիր նախնական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելը, ինչպես նաև պարտադիր պարբերական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում`40-50 հազար դրամի չափով։

Նույն արարքը կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 80-100 հազար դրամի չափով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել