Աշխարհում ավելի քան 20 պետությունների օրենսդրությամբ սահմանված է, որ ընտրելու իրավունք ունեցող անձանց կողմից ընտրություններին մասնակցելը պարտադիր է:
Չնայաց այդ հանգամանքի՝ մի շարք երկրների օրենսդրությամբ սահմանված չէ պատասխանատվություն նշված նորմը խախտելու համար, իսկ որոշ երկրներում, օրինակ Ավստրալիայում, ընտրություններին չմասնակցելու դեպքում անձը կտուգանվի:
Իսկ Բրազիլիայում 18 տարեկանից բարձր տարիք ունեցող անձը, եթե անհարգելի պատճառող չմասնակցի ընտրություններին, ապա իրեն չի տրվի անձնագիրն այնքան ժամանակ, մինչև նա չքվեարակի հաջորդ ընտրություններին:
ՀՀ Օրենսդրությամբ սահմանված չէ պատասխանատվություն ընտրություններին չմասնակցելու համար, սակայն յուրաքանչյուրի պարտքն է համարվում իրականացնել այն:
Աղբյուր՝ Իրավաբան.net