Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի` Ն. Մխիթարյանի:
Ն. Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. հուլիսի 5-ին` ժամը 13:30-ի սահմաններում, գնացել է Գյումրու Գյուբեկյանի թիվ 1 վիրաբուժական հիվանդանոցի թիվ 36 հիվանդասենյակ, որտեղ բուժվել է որդու կողմից դանակահարված Ա. Սարգսյանը և վերջինիս նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ տալով` հարկադրել է սուտ ցուցմունք տալ` իբր Ա. Սարգսյանը դանակահարող անձին չի ճանաչում: Փորձել է ձեռքի պայուսակով հարվածել մահճակալին պառկած` բուժման մեջ գտնվող Ա. Սարգսյանին, որը կանխվել է նույն հիվանդասենյակում ստացիոնար բուժման մեջ գտնվող Հ.Գ.-ի կողմից:
Ն. Մխիթարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net