Ռուս ըննդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդը հետաքննություն է հրապարակել Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինի վերաբերյալ։
Ըստ աղբյուրի հայտնած տեղեկության՝ Միշուստինին պատկանող սեփականության բոլոր փաստաթղթերը փոփոխվել են։ Դրանց տնօրինող է նշվում Ռուսաստանի Դաշնությունը։
«Այժմ Միշուստինի վերաբերյալ փաստաթղթեր դժվար է գտնել, բայց մենք գիտեինք, որ նա գող և կոռուպցիոներ է, դրա համար ավելի շուտ էինք սկսել նրա վերաբերյալ փաստերի հավաքագրումը, 2015 թվականից»,-նշում է Նավալնին։
Հետաքննության մեջ ցուցադրվում է ՌԴ նոր վարչապետի ամառանոցը՝ 2,6 հեկտար ընդհանուր մակերեսով։ Տունի ունի ֆուտբոլի դաշտ, թենիսի կորտ և այլ հարմարություններ։
Նավաlնին նշում է, որ Միշուստինը իր ամառանոցը բաժանել է մի քանի մասի և դրանք սեփականության իրավունքով գրանցել ընտանիքի անդամների վրա։
900 քառակուսի մետրի սեփականատեր են հանդիսանում նրա տղաները՝ Ալեքսանդրը և Ալեքսեյը։ Սեփականության գրանցման ժամանակ Ալեքսանդրը 4 տարեկան էր, իսկ Ալեքսեյը՝ 5։ 8000 քառակուսի մետրը պատկանում է վարչապետի hորը և մորը։ Այն ձեռք է բերվել 2012 թվականին, այդ ժամանակ Միշուստինի մայրը 70 տարեկան էր, իսկ հայրը՝ 73։ Կենսագրությունից պարզ է դառնում, որ Միշուստինի հայրը ամբողջ կյանքը աշխատել է «Աերոֆլոտում», իսկ մայրը բուժքույր է եղել։
Նավալնին նաև խոսում է 2 գործարարի մասին, որոնք վերջինիս խոսքով՝ հանցավոր համաձայնության են եկել Միշուստինի հետ և կոռուպցիոն գործարքներ կնքել։ Վերջիններս Միշուստինի տղաներին անգամ տներ են նվիրել։
Մանրամասները՝ տեսանյութում



