Երևանի թիվ 1 տուն ինտերնատում բնակող ծերերի առօրյան ուրբաթ երեկոյան փոքր-ինչ փոխվել էր: ՀՀ նոտարական պալատը նրանց համար թատրոնի տոմսեր էր ձեռք բերել: Շուրջ 50 ծերեր Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում ներկայացում դիտելու էին հրավիրվել:
«Նոտարական պալատը խոցելի խմբերի կողքին» խորագրով միջոցառումների շարքի սա հերթական միջոցառումն է, որը մենք կազմակերպում ենք նոտրական պալատի միջոցների հաշվին»,- Իրավաբան.net-ին ասաց Նոտարական պալատի վարչության անդամ Մարինա Մանուկյանը:
Երևանի թիվ 1 տուն ինտերնատի միջոցառումների կազմակերպիչ Իրինա Մարտիրոսյանը Իրավաբան.net-ին հայտնեց, որ նոտարական պալատի կողմից թատրոնի հրավերն առաջին անգամ էր:
Թատրոն հրավիրված ծերերը շատ էին հավանել «Սյուզաննան, Սյուզետտան և Ժակլինը + 3 տղամարդիկ» ներկայացումը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net