ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը քիչ առաջ դիմում է ներկայացրել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ փետրվարի 18-ին նախատեսված նախագահական ընտրությունները հետաձգելու պահանջով:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել միայն համապատասխան թեկնածուի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ: Սահմանադրական դատարանը պարտավոր է քննարկել թեկնածուի ներկայացրած դիմումը 4 օրվա ընթացքում:
Հայրիկյանը լրագրողների հետ զրույցում բացառել է, որ Սահմանադրական դատարանը կմերժի իր ներկայացրած դիմումը՝ կոչ անելով նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանին և Հրանտ Բագրատյանին միավորվել մեկ թեկնածուի շուրջ՝ խոստանալով այդ դեպքում դիմումը ետ վերցնել ՀՀ Սահմանադրական դատարանից:
Աղբյուրը՝ Իրավաբան.net