Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ս.Ղազարյանի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իրավապահ մարմինների նորմալ գործունեությունը խաթարելու, ինչպես նաև ՀՀ արտարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Արարատի մարզի բաժնի աշխատակից Հ.Գասպարյանի իրավունքներն ու օրինական շահերը խախտելու դիտավորությամբ, կատարել է սուտ մատնություն, որը զուգորդվել է մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեծղելով:
Այսպես`Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական ակտի համաձայն` Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Ս.Ղազարյանի գրավադրված գույքը, մասնավորապես` բնակարանը, հարկադիր էլեկտրոնային աճուրդով վաճառելուց հետո ԴԱՀԿ Արարատի մարզային բաժնի 18.11.2011 թ. որոշման հիման վրա` 2011թ. դեկտեմբերի 01-ին` ժամը 11:00 սահմաններում, ԴԱՀԿ աշխատակից Հ.Գասպարյանի կողմից նրա բնակարանից վտարելուց հետո մի քանի օր անց սուտ մատնություն կատարելու դիտավորությամբ իր հարևանների` Ք.Հարությունյանի, Յ.Հարությունյանի և Ե.Սիմոնյանի անունից կազմել է կեղծ հայտարարություն` իբր ԴԱՀԿ աշխատակից Հ.Գասպարյանի կողմից իր տնից վտարման ժամանակ վերջինս հափշտակել է ընտանիքի
Դրանից հետո գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունները կեղծ են`2012 թվականի հունիսի 14-ին հաղորդում, այնուհետև դիմում և բացատրություն է տվել ոստիկանության Արտաշատի բաժին` ԴԱՀԿ աշխատակից Հ. Գասպարյանի կողմից իրենց տնից վտարելու ժամանակ իր և իր ընտանիքի անդամների փաստաթղթերը հափշտակելու մասին:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մաիսն:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net