Հռոմի Ֆրանցիսկոս պապը ԱՄՆ-ի և Իրանի միջև աճող լարվածության ֆոնին կողմերին երկխոսության և զսպվածության կոչ է արել:
«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին երկխոսություն և զսպվածություն պահպանել և հեռու վանել թշնամանքի ստվերը։ Պատերազմը միայն մահ ու ավերում է բերում»,- ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանին: