ՀՀ ԱԳն հայտարարությունը՝ Բաղդադում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ

Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում այսօր՝ հունվարի 3-ի վաղ առավոտյան, սպանվել է իրանցի ազդեցիկ զորահրամանատարներից մեկը՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հատուկ` «Ղոդս» անունը կրող ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին:

Այս մասին հայտնում է BBC-ին: 

Պենտագոնը հաստատել է, որ Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ ավիահարվածներ են հասցվել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական հրամանով:

Թվիթերյան իր էջում Դոնալդ Թրամփն այս մասին գրել է.

«Իրանական հեղափոխության պահակների կորպուսի» հատուկ ստորաբաժանման ղեկավարին պետք էր չեզոքացնել տարիներ առաջ: «Այն ժամանակ, երբ Իրանը երբեք չի կարողանա հավուր պատշաճի ընդունել դա, Սուլեյմանիին ատում էին և վախենում նրանից հենց իր երկրում»:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է դեպքերին, որի մասին հայտարարություն է տարածել:

«Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից:

Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության»,-ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել