Զինծառայող երկու կանանց կռվի հետևանքները

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Արմենուհի Ծ.-ի և Նաիրա Բ.-ի:

 

Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք պայմանագրային զինծռայության մեջ գտնվելով ՀՀ ՊՆ x զորամասում` որպես խոհարարներ, 19.05.2012 թ. զորամասի ճաշարանի հանգստի սենյակում ծագած վիճաբանության ժամանակ խախտելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի կանոնները` հայհոյել և բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ:

 

Այսինքն, վերջիններիս կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք:

 

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ 1-ին մասի` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել