Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Գոռ Հակոբյանի գույքն ու եկամուտները

Գոռ Հակոբյանը վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի պաշտոնում է 2010 թվականից:

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա գույքն ու եկամուտները:

2011 թվականին Գոռ Հակոբյանը հայտարարագրել է 33 հազար դոլար և 2,5 միլիոն դրամ: Նրա եկամուտները կազմել են 9 միլիոն 614 հազար դրամ, որը ստացվել է երկու աշխատավարձերից: Այդ տարում նա նաև գործար է կատարել անշարժ գույքի հետ կապված:

2012 թվականին նրա դրամական միջոցները մնացել են նույնը: Եկամուտները կազմել են 9,5 միլիոն դրամ, որը ստացվել է երկու աշխատավարձերից:

2013 թվականին Գոռ Հակոբյանը անշարժ գույքի հետ կապված 2 և շարժական գույքի հետ կապված 1 գործարք է կատարել, սակայն թե ինչ է դա եղել՝ հայտարարագրում չի նշվում:

Նրա դրամական միջոցները նվազել են՝ հասնելով 15 հազար դոլարի և 2 միլիոն դրամի: Եկամուտները կազմել են 36 միլիոն  714 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և ստացված փոխառությունից և 21 հազար դոլար, որն էլ ստացվել է գույքային իրավունքներից ստացված եկամուտից:

2014 թվականին դատավորի խնայողությունները կազմել են 15 հազար դոլար և 3 միլիոն դրամ, եկամուտները՝ 10 միլիոն 342 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

2015 թվականին նա 6500 դոլար արժողությամբ Lexus RX 330 մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել: Անշարժ գույքի հետ կապված ևս մեկ գործարք է կատարվել, որը կրկին նշված թե ինչ:

Նրա դրամական միջոցները կազմել են 10 հազար դոլար, 4 միլիոն դրամ, 1500 եվրո: Եկամոտները ստացվել են աշխատավարձերից և կազմել 11 միլիոն 336 հազար դրամ և 1500 եվրո:

2016 թ-ին նրա խնայողությունները կազմել են 10 հազար դոլար, 6,5 միլիոն դրամ, 4000 եվոր: Եկամուտները կազմել են 11 միլիոն 419 հազար դրամ և 2250 եվրո, ինչը ստացվել է 3 աշխատավարձերից:

2017 թ-ին Գոռ Հակոբյանը 1,200,000 դրամով ավտոտնակ է ձեռք բերել: Նրա դրամական միջոցները կազմել են 23 հազար դոլար, 4000 եվրո, կես միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 11 միլիո 345 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

2018 թ-ին ավելացել են նրա խնայողությունները՝ կազմելով 28 հազար դոլար, 5500 եվրո և կես միլիեն դրամ: Այս տարում դատավորի եկամուտները կազմել են 11 միլիոն 161 հազար դրամ և 1350 դոլար, որը ստացվել է 3 աշխատավարձերից:

Գոռ Հակոբյանի կինը՝ Հռիփսիմե Հարությունյանը հայտարարագրել է.

  • 2011 թվականին 1500 դոլար, եկամուտները կազմել են 829 հազար դրամ, որն աշխատավարձից է ստացվել:
  • 2012 թվականին նրա դրամական միջոցները կազմել են 2000 դոլար, աշխատավարձից ստացված եկամուտները կազմել 1 միլիոն 186 հազար դրամ:
  • 2013 թվականին, ինչպես ամուսինը, անշարժ գույքի հետ կապված 2 և շարժական գույքի հետ կապված 1 գործարք է կատարել, դրամական միջոցները մնացել են նույնը, եկամուտները կազմել 1 միլիոն 553 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
  • 2014 թ-ին Հռիփսիմե Հարությունյանի խնայողություններն ավելացել են 1000 դոլարով, եկամուտները կազմել՝ 1 միլիոն 632 հազար դրամ:
  • 2015 թ-ին դատավորի կինը ձեռք է բերել մեքենա՝ Lexus RX 350 (5 միլիոն դրամ արժողությամբ), իսկ Lexus RX 330 (16 հազար 500 դոլար) մակնիշի մեքենան օտարվել է: Նրա դրամական միջոցները կազմել են 9500 դոլար և 1 միլիոն դրամ: Եկամուտները՝ 1 միլիոն 237 հազար դրամ և մեքենայից օտարված գումարը՝ 16 հազար 500 դոլարը:
  • 2016 թվականին նրա դրամական միջոցները մնացել են նույնը, իսկ եկամուտ չի հայտարարագրել:
  • 2017 թվականին ձեռք է բերել 1 միլիոն դրամ արժողությամբ ավտոտնակ: Նրա դրամական միջոցները կազմել են 9500 դոլար:
  • 2018 թվականին էլ դատավորի կինը 7 միլիոն 250 հազար դրամով  օտարել է Lexus RX 350 մակնիշի ավտոմքենան և նույն տարում 13 հազար 500 դոլար ձեռք բերել Mercedes Benz ML 350 4Matic մակնիշի ավտոմեքենան: Այդ տարում նրա եկամուտներւ նվազել են՝ կազմելով 4500 դոլար:

Գոռ Հակոբյանի որդու՝ Նարեկ Հակոբյանի 2017 և 2018 թվականների հայտարարագրերում ոչինչ նշված չէ:

Ստորև ձեզ ենք ներկայացնում նաև վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի կենսագրությունը:

Գոռ Հակոբյանը ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։

  • 1990 թվականից մինչև 1995 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
  • 1995 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական վարչությունում։
  • 1999 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։
  • 2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
  • 2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր:
  • 2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
  • 2010 թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել