Դատարանը որոշում է կայացրել այն մասին, որ ամուսինը իր նախկին կնոջը պետք է վճարի 14000 ԱՄՆ դոլար՝ սեքսի պակասի համար:
Ըստ գործի փաստաթղթերի՝ Ժան Լուին պարտավոր է վճարել 14000 ԱՄՆ դոլար՝ որպես փոխհատուցում այն փաստի դիմաց, որ 21 տարվա ամուսնության ընթացքում իր կինը սեքսի պակաս է ունեցել:
Ամուսինու խոսքով՝ պատճառը հոգնածության և առողջության հետ կապված խնդիրներն են եղել, որոնք խանգարել են իրեն ավելի ուշադիր լինել անկողնում, սակայն համաձայն Ֆրանսիայի քաղաքացիական օրենսգրքի 215-րդ հոդվածի. «սեռական հարաբերությունները ամուսնու և կնոջ միջև զույգերի միջև եղած զգացմունքների արտահայտումն է, և զույգը պետք է համաձայնության գա միասնական կյանքի հարցում, որը ներառում է նաև սեքսը»: