Կլեոպատրան հաճախ ստուգում էր իր պատրաստած թույների արդյունավետությունը՝ ստիպելով իր ստրուկներին այն փորձել:
Մեր օրերում արգելվում է մարդուն առանց իր համաձայնության ենթարկել գիտական, բժշկական և այլ փորձերի:
Անձին՝ առանց իր ազատ կամաարտահայտության և իրազեկված ու պատշաճ ձևակերպված համաձայնության բժշկական կամ գիտական փորձերի ենթարկելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Նույն արարքը, որը կատարվել է՝
1) անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ,
2) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ,
3) անչափահասի նկատմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Նույն արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից կամ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Աղբյուր՝ Իրավաբան.net