Ինչպե՞ս են Ձմեռ պապին կոչում տարբեր երկրներում

Ձմեռ պապի նախատիպերը բազմազան են` «տեղական» թզուկներից մինչև միջնադարյան թափառական ժանգլյորներն ու խաղալիք վաճառողները: Բայց քրիստոնեության ընդունումից հետո եվրոպական բանահյուսության մեջ «Ձմեռ պապի» կերպարը նմանեցվել է բյուզանդական եկեղեցու արքեպիսկոպոս սուրբ Նիկողայոսի (270–345թթ.) վարքին, որը, ավանդության համաձայն, շատ բարի էր, օգնում էր չունևորներին: Հայտնի է, օրինակ, մի խեղճ ընտանիքի 3 աղջիկներին օգնելու պատմությունը` նրանց պատուհանից աննկատ ոսկու կապոցիկներ ներս գցելով: Ասում են այդպես է ձևավորվել բարեգործությունը:

 

Ձմեռ պապն արևելասլավոնական դիցաբանության մեջ ձմեռային սառնամանիքների տիրակալն է` կապույտ կամ կարմիր քուրքով, երկար ու սպիտակ մորուքով, տաք կաճյակներով (վալենկա) ու գավազանով: Ապրել է սառցե խրճիթում: Սառնամանիքներն այդ Ցրտի շնչառությունն են, սառցալուլաները՝ արցունքները, եղյամը՝ սառած բառերը, մազերը՝ ձնե ամպերը: Ցուրտը ձմեռնամուտին վազում է դաշտերով, գավազանով հարվածում աջ ու ձախ և սանձահարում (սառեցնում) գետերն ու  լճերը:

 

Սկզբում Ձմեռ պապից վախեցել ու պաշտել են.  ձմեռային արևադարձի և գարնան գիշերահավասարի օրերին դուռ ու լուսամուտ լայն բացել են, որ նա անարգել տուն մտնի, նրան նվեր են տվել, սիրաշահել, հատուկ ուտելիք առանձնացրել, որպեսզի խնայի ցանքերը և ցրտահարությամբ չոչնցացնի: 

 

Ձմեռ պապի կերպարը ժամանակի ընթացքում տրամագծորեն շրջվել է. նա վերածվել է նվիրատուի և երեխաների ցանկալի հյուրի: Ավելին, Ձմեռ պապի կողքին  հայտնվել է նրա թոռնուհին՝ շիկահեր Ձյունանուշը, դարձել Ձմեռ պապի օգնականը: 1970-ական թվականներից Ձմեռ պապն «այցելում» է նաև տներ:

 

Սանտա Կլաուս անվան ծագումը նույնպես կապվում է սբ Նիկողայոսի անվան հետ: Նա սուրբ Նիկողայոսի տոներին (անցյալում նշվում էր դեկտեմբերի 19-ին) այցելում է երեխաներին և նրա նման նվերներ բաժանում: Նոր տոմարին անցնելուց հետո Սանտա Կլաուսը երեխաներին այցելում է արդեն Ծննդյան տոներին, ապա` նաև Նոր տարվան:  Սանտա Կլաուսը հագնում է կարմիր բաճկոն՝ սպիտակ մորթիով, և կարմիր անդրավարտիք, գլխին՝ կարմիր գդակ: Նրա հայրենիքը Լապլանդիան է` Սկանդինավյան թերակղզում` բևեռային գծից  հյուսիս: 

 

Այսօր Ձմեռ պապին աշխարհի շատ երկրներում տարբեր կերպ են անվանում: Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

 

Ավստրիա՝ Սուրբ Նիկոլայ,

 

Ալտայ՝ Սոոկ-Թաադակ,

 

Ադրբեջան` Շախտա Բաբա,

 

Բրազիլիա՝ Պապայ Նոյել,

 

Հունգարիա՝ Միկուլաշ,

 

Հավայներ՝ Կանակալոկա,

 

Գերմանիա՝ Վայնախթսման,

 

Դանիա՝ Յուլետոմտե,

 

Իտալիա՝ Բաբբո Նատալլե,

 

Կալմիկիա՝ Զուլ,

 

Կարելիա՝ Պակկայնե,

 

Կիպրոսի հույները` Վասիլ,

 

Չինաստան՝ Շանդան Լաոժեն,

 

Հոլանդիա՝ Սանդերքլասս,

 

Նորվեգիա՝ Յուլենիսսեն,

 

Լեհաստան՝ Սուրբ Նիկոլայ,

 

Լիտվա՝ Սյանիս Շալտիս,

 

Ռուսաստան՝ Դեդ Մորոզ,

 

Ռումինիա՝ Մոշ Ջարիլե,

 

Սերբիա, Խորվաթիա՝ Դեդա Մռազ,

 

Վրաստան` Թովլիս Բաբուա,

 

ԱՄՆ՝ Սանտա Կլաուս,

 

Թուրքիա՝ Նոյել Բաբա ,

 

Ուզբեկստան՝ Կոռ Բոբո,

 

Ղազախստան՝ Այազ Աթա,

 

Ուկրաինա՝ Դիդ Մորոզ,

 

Ֆինլանդիա՝ Յոլլոպուկկի,

 

Ֆրանսիա՝ Պեղ Նոյել,

 

Չեխիա՝ Սլովակիա՝ Միկուլաշ,

 

Չիլի՝ Վյեդժո Պասկուեռո,

 

Շվեդիա՝ Յուլ Տոմտեն,

 

Յակուտիա՝ Դեդ Դիլ, իսկ Ձյունանուշը՝ Խարչաանա ,

 

ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՁՄԵՌ ՊԱՊ:

 

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել