Ըստ Ֆիննախի` ծեծկրտուք չի եղել. վիճաբանել են

Իրավաբան.net-ի աղբյուրի փոխանցմամբ` ժամեր առաջ ծեծկրտուք է եղել Ֆինանսների նախարարությունում: Իրավաբանական վարչության առաջատար մասնագետ Ա. Բադալյանն ու գլխավոր մասնագետ Հ. Աջեմյանը չնչին պատճառից վեճ են սարքել, որն ավելի ուշ վերածել է ծեծկրտուքի: Վերջիններիս բաժանելու համար մոտեցել են իրավաբանական վարչության պետ Ա. Պետրոսյանն ու նոր կազմավորված բաժնի պետ Ա. Հարությունյանը, սակայն բաժանելու փոխարեն, ըստ մեր աղբյուրի, նրանց էլ է հարվածներ հասել: 

 

Ավելի ուշ աշխատակազմի ղեկավարը, փոխնախարարներն ու Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը պատահաբար ականատես են եղել ծեծկրտուքին և իրավաբանական վարչության պետ Արամ Պետրոսյանից բացատրություն պահանջել կատարվածի վերաբերյալ:

 

Իրավաբան.net-ն ավելի լավ անդրադարձել էր Ֆիննախի իրավաբանական վարչությունում տեղի ունեցող իրադարձություններին և պաշտոնակություններին:

 

Ի դեպ, խմբագրությունը դեռևս չի ստացել Ֆինանսների նախարարության լրատվական բաժնից ավելի շուտ հրապարակած նյութի վերաբերյալ պարզաբանումներ:

 

Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքը քիչ առաջ պարզաբանում է տեղադրել` նշելով, որ այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը, համաձայն որի ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել «ծեծկռտուք», չի համապատասխանում իրականությանը: Նախարարությունում ընդամենը տեղի է ունեցել վիճաբանություն երկու աշխատակիցների միջև, որոնցից մեկը` Իրավաբանական վարչության առաջատար մասնագետ Արմեն Բադալյանը, նախկինում նման վիճաբանություն հրահրելու համար արդեն իսկ ենթարկվել է կարգապահական տույժի: Հաշվի առնելով նշված հանգամանքը, ՀՀ ֆինանսների նախարարությունը համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի քննարկմանը, որպեսզի վերջինս տա իր համաձայնությունը` «ՀՀ քաղծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետի համաձայն Արմեն Բադալյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժ կիրառելու համար:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել