Վճարվող գումարի չափը բարձրացվել է 3000 դրամով

Այսօր Կառավարության որոշմամբ 3000 դրամով բարձրացել է զոհված զինծառայողների ընտանիքներին վճարվող գումարների չափերը, ընդլայնվել դրամական օգնություն ստացողների շրջանակը։ Փաստաթուղթը վերաբերում է զոհված զինծառայողների ընտանիքների` կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող մոտ 4600 անդամի, որից մոտ 1200-ը երեխաներ են։

 

Կառավարությունը փոփոխությունը կատարել է «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերը՝ ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, դրամական օգնությունը նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» N 668-Ն որոշման N 1 հավելվածում` համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածների և 1994 թվականի ապրիլի 15-ին Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների կնքած «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի:

 

Որոշումն ուժի մեջ է մտնելու 2013 թվականի հունվարի 1-ին:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել