«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքը առանձին հոդված (6.1.) է սահմանում նվիրված պատգամավորի էթիկայի կանոններին: Դրանցից երեքը շարադրված են այսպես`
զ) իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը.
է) ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել պատգամավորին վայել վարքագիծ.
ը) հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:
Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի երեկվա պահվածքը «Ա1+» ինտերնետային կայքի լրագրող Մհեր Արշակյանի նկատմամբ ոչ մի կերպ չի տեղավորվում սահմանված նորմերի շրջանակներում:
Նման բառապաշարով ու վարքով «պետական պաշտոնյաններին» Ազգային ժողովին մոտ թողնել չի կարելի: Նրանց նմանները ՉՊԵՏՔ է լինեն Հայաստանի Հանրապետության պետական Ո’Չ ՄԻ պաշտոնում:
Պարո’ն Նախագահ՝ որպես Հանրապետական կուսակցության նախագահ, ազատեք լրագրողներիս նման «պատգամավորներից»: Նրանց նմանները իրավական Հայաստանում տեղ չունեն:
Իրավաբան.net
Լուսանկարը՝ «Ա1+» -ի
Աղբյուրը` Իրավաբան.net