Լինելո՞ւ է վաղն աշխարհի վերջը

Մնաց մեկ օր, որպեսզի պարզենք՝ լինելու է աշխարհի վերջը, թե` ոչ:
Համաձայն մայաների՝ մարդկության ստեղծման սկզբից անցել է արդեն չորս «Արև», այլ կերպ ասած՝ ժամանակաշրջան:

 

Ցանկացած ժամանակաշրջան վերջացել է այդ ժամանակաշրջանում ապրող մարդկության ամբողջական կործանմամբ:

 

Փոխվել է չորս մարդկային ռասսա, որոնք ոչնչացել են մեծ տարերային աղետների, կատակլիզմաների ժամանակ: Շատ քիչ մարդիկ են կարողացել փրկվել և պատմել ամենի մասին:

 

Առաջին ժամանակաշրջանը տևել է 4008 տարի և վերջացել է երկրաշարժերով: Երկրորդ ժամանակաշրջանը տևել է 4010 տարի և ավարտվել է փոթորիկների պատճառով: Երրորդ ժամանակաշրջանը տևել է 4081 տարի և ավարտվել է հրաբուխներով, չորրորդ ժամանակաշրջանը տևել է 5026 տարի և ավարտվել է ջրհեղեղների պատճառով:

 

Կարելի է ասել՝ մայաների վկայությունները առ այժմ ճշգրիտ են եղել:
Հիմա մենք ապրում ենք հինգերորդ ժամանակաշրջանում, որը նախատեսված է, որ կավարտվի 21.12.2012 թվականին:

Իրականում մայաները չեն ասել, որ աշխարհի վերջն է լինելու այդ օրը, այլ նրանց օրացույցը վերջանում է այդ օրը: 21.12.2012 ավարտվում է հինգերորդ ցիկլը:

 

Նշենք նաև՝ հնագետները հայտնաբերել են ևս մի օրացույց, որը համընկնում է մայաների մյուս օրացույցի հետ, մինչդեռ այստեղ աշխարհի վերջին օրը լինելու է ոչ թե 21.12.2012 թվականին, այլ առնվազն յոթ հազար տարի հետո:

 

Վերջերս Շամբալայի օրակուլը հայտնել է, որ 21.12.2012թ-ին ամբողջ արեգակնային համակարգը կանցնի գալակտիկայի «զրոյական գոտի»-ով: Մոսկվայի ժամանակով ժամը 10-ին ամբողջ երկրում կլինի մթություն և լռություն: Այս ժամանակ չի կարող տարածվել ոչ մի էներգիա և բոլոր օբյեկտներում կբացակայի էլեկտրամագնիսկան դաշտը:

 

Երկիրն այդ վիճակում կլինի ամբողջ 4օր: Նման իրավիճակից հնարավոր է մահանա երկրի բնակչության 10%ը:

 

Լաման խորհուրդ է տալիս մարդկանց ունենալ տանը 2 ամսվա ուտելիք, մոմեր, ջուր, փայտ: Չպետք է դուրս գալ տանից, քանի որ այնքան մութ է լինելու, որ հնարավոր չի լինելու անգամ տեսնել սեփական ձեռքերը: Խորհուրդ է տալիս նաև չվախենալ, չնայել պատուհանից դուրս, որպեսզի չհավատալ այն բանին, ինչը կատարվում է:

 

Լամայի խոսքով երկիրն այդ վիճակից դուրս կգա 2013 թվականի փետրվարի 7-ին:

 

Ի՞նչ կլինի այդ օրը կարող ենք արդեն կատարել եզրակացություններ, մինչդեռ վստահ կարող ենք ասել այն, որն ամենահետքրքիրն է. այդ օրը լինելու է «Մոլորակների շքերթ»: Սատուրնը, Յուպիտերը, Մարսը և Երկիր մոլորակը հայտնվելու են մեկ գծի վրա: Նման շքերթներ եղել են նաև նախկինում, բայց այս անգամ այն առանձնահատուկ է նրանով, որ շարք են կանգնելու ոչ միայն արեգակնային համակարգի մոլորակները, այլ նաև այլ աստղային համակարգի մոլորակներ:

 

Խոսելով աշխարհի վերջին օրվա մասին հասկանում ենք, որ ամենը կավարտվի այդ օրը և´ գեղեցիկը և´տգեղը, և´լավը և´վատը:

 

Ինչպես նշվեց, չորրորդ ժամանակաշրջանի գոյը ավարտվեց մեծ ջրհեղեղի միջոցով:

 

Մարդիկ այդ ժամանակ այնքան չարացած էին, որ խախտում էին բոլոր օրենքները, ինչպես նաև մարդկային վարքագծի պատշաճ կանոնները: Այդ ամենը հանգեցրեց մեծ ջրհեղեղի, որով վերացավ աշխարհում ամենը: Միայն Նոյը և իր տապանում գտնվողները կարողացան փրկվել:

 

Ներկայումս, երբ տեսնում ենք աշխարհում կատարվող վայրագությունները, անօրենությունը, ինչպես նաև վերջիններիս հիմքում ընկած անարդարությունը, հասկանում ենք, որ նման վտանգը կրկին կարող է սպառնալ:

 

Պահպանենք արդարությունը և հարգենք օրենքները՝ հետաձգելով աշխարհի վերջին օրը:

 

Հ.Գ. Ոչ ոք չի կարող պատասխանել այն հարցին, թե ինչ է լինելու վաղը…

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել