Հաճախ է պատահում, որ մեր երկրի դրոշը Հայաստանի Հանրապետության տարածքում բարձացվում է մեկ այլ պետության դրոշի կամ դրոշների հետ միաժամանակ:
Նման դեպքերում պետք է խստիվ պահպանել օրենքով սահմանված կարգը:
Այսպես.
«Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության դրոշը այլ դրոշի հետ միաժամանակ բարձրացնելու անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է բարձրացվի տվյալ շենքի ձախ կողմից (դեմքով դեպի այդ շենքը)»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը և հավելում. «Եթե միաժամանակ բարձրացվում են կենտ թվով մի քանի դրոշներ, ապա Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է բարձրացվի մեջտեղում: Եթե բարձրացվում են զույգ թվով դրոշներ, ապա Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է բարձրացվի կենտրոնից ձախ»:
Վերը նշված դեպքերում այլ դրոշը իր չափերով չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության դրոշի չափերը եւ բարձրացվել Հայաստանի Հանրապետության դրոշից ավելի բարձր:
Աղբյուրը` Իրավաբան.net