Բրոնզե մեդալն առանց մաքսազերծման հանձնել են մարզիկին

Հայ ծանրորդ Հայկ Հակոբյանի բրոնզե մեդալն առանց մաքսազերծման հանձնել են մարզիկին: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

 

Նրա խոսքով` մաքսատանն առաջացած խնդիրը, թե բրոնզե մեդալը մաքսազերծելու համար անհրաժեշտ է 47.000 դրամ վճարել, սխալմունք է եղել:

 

Իրավաբան.net-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ հարկային ծառայություն պարզելու համար, թե արդյո˚ք արտասահմանում հայ մարզիկների ստացած մեդալները մաքսազերծման ենթակա են, եթե` այո, ապա որքա˚ն գումար է գանձվում ոսկե, արծաթե և բրոնե մեդալների համար:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել