«Թմրամիջոց» բառն առաջացել է հունական «narkoticos» բառից (հարբեցնող, թմրեցնող, ցավի նկատմամբ անզգայություն):
Իսկ ինչ է թմրամոլությունը:
Թմրամոլությունն այն վիճակն է, երբ անձն ապօրինի ճանապարհով պարբերաբար, որոշակի ծավալներով օգտագործում է թմրամիջոց հանդիսացող նյութ կամ հոգեմետ դեղորայք, որոնք ազդում են նյարդային համակարգի վրա և առաջացնում հոգեբանական և ֆիզիկական կախվածություն:
Թմրանյութերի օգտագործման, ապօրիմի պահելու, վաճառքի խնդիրներին անդրադառձել են դեռևս հնում օրենսդիրներ Մանուն, Համմուրաբը` իրենց օրենքներում, հայոց Մեծն թագավորներ Արտաշեսը, Տրդատը, Տիգրանը` իրենց հրովարտակներում, Դավիթ Ալավկաորդին` Կանոններում, Մխիթար Գոշը և Սմբատ Գունդստաբլը` իրենց դատաստանագրքերում:
Թմրաբույսերի օգտագործման կանոնները խախտողներին սպասում էին խիստ և տանջալի պատիժներ: Մինչ Քրիստոնեության ընդունումը Ռուսաստանի հեթանոս այրերը խստորեն հետևել են այն բանին, որ թմրաբույսերն օգտագործվեն միայն բուժական նպատակներով:
Իսպանացի և հոլանդացի վաճառականները ծխախոտը և ափիոնը բերում են Ֆիլիպինյան կղզիներ և Չինաստան: Չինաստանի հետ սերտ առևտրական հարաբերություններ ունեցող հոլանդացիները սովորաբար ծխախոտի հետ ափիոն են խառնում և գտնում են, որ այդ խառնուրդն արդյունավետ միջոց է մալարիայի բուժման համար: Չինացիներն իրենց հերթին նկատում են, որ ափիոն ծխելն առաջացնում է հաճելի հարբեցում: Ափիոն ծխելու սովորույթը սկսում է տարածվել Չինաստանի ողջ տարածքում, իսկ վաճառքը դառնում բրիտանական և հոլանդական գաղութարարների եկամտի կարևոր աղբյուրներից մեկը:
Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս թմրանյութերի և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառությունը թույլատրվում է միայն բժշկական նպատակներով, բժշկի նշանակմամբ, իսկ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման նպատակով իրականացվում եմ օպերատիվ-հետախուզական գործողություններ:
Աղբյուրը` Իրավաբան.net