Պետական շատ պաշտոնների համար հայերեն լեզվին տիրապետելը հանդիսանում է աշխատանքի ընդունվելու նախապայման: Այսինքն, անձը, ով չի տիրապետում հայերեն լեզվին, չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը: Սակայն երբեմն անտեսվում է այդ պահանջը, ինչին էլ հետևում է պատասխանատվությունը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1896-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնատար անձանց հայերենին չտիրապետելն առաջացնում է տուգանքի նշանակում 200.000-250.000 ՀՀ դրամի չափով:
Սակայն իրավաչափորեն հարց է առաջանում, թե տվյալ պարագայում մեղավոր է այն անձը, ով չի տիրապետում հայերեն լեզվին, թե՞ այն պաշտոնատար անձը, ում իրավասությունների մեջ էր մտնում տվյալ պաշտոնում նշանակում կատարելը:
Այս տեսանկյունից արդյո՞ք արդարացի է օրենսգիրքը, որը թեև ուղղակիորեն չի նախատեսում, թե ում նկատմամբ պետք է կիրառվի տուգանքը, սակայն տրամաբանորեն այն հանգեցնում է տվյալ պաշտոնն զբաղեցնող պաշտոնատար անձի նկատմամբ տուգանքին: Նշված մոտեցումը ոչ միայն հակաբարոյական է, այլ նաև հակաիրավական, քանի որ խախտում է անձի իրավունքները և պատասխանատվություն կիրառում առանց մեղքի:
Հարկ է նշել նաև, որ հայերենին տիրապետելու հիմքով տուգանքը սպառնում է նաև սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին» – նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net